Մատչելիության հղումներ

Բաքվում ցուցարարները պահանջել են ազատ արձակել ընդդիմադիր բլոգերին


Բաքվի կենտրոնում այօր տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ բլոգեր Մեհման Հուսեյնովին ազատ արձակելու պահանջով:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի ընդդիմադիրների ակցիայի մեկնարկից հինգ րոպե անց ոստիկանները սկսել են ցրել հավաքը, բերման են ենթարկել մասնակիցներից շատերին՝ այդ թվում կանանց:

2017 թվականին ձերբակալված և երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր հայացքներով բլոգերին դեկտեմբերի 26-ին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանին ծեծի ենթարկելու հոդվածով: Ի նշան բողոքի` Հուսեյնովը հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, անգամ կորցրել է գիտակցությունը:

Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտել են բլոգերին նոր մեղադրանքի առաջադրումը և կոչ են արել պաշտոնական Բաքվին անհապաղ դադարեցնել Մեհման Հուսեյնովի նկատմամբ քրեական հետապնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG