Մատչելիության հղումներ

Այսօր իր աշխատանքն է սկսում Միացյալ Նահանգների 116-րդ գումարման Կոնգրեսը


Նահանգների նորընտիր օրենսդիր մարմինը իր լիազորություննները ստանձնում է երկրում ստեղծված ճգնաժամի՝ բյուջեի շուրջ դեմոկրատների և հանրապետականների միջև պայմանավորվածության բացակայության պատճառով 12 օր շարունակվող կառավարության մասնակի պարապուրդի ֆոնին:

Վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն կկազմեն դեմոկրատները` 235 տեղ: Հանրապետականներն ունեն 199 մանդատ: Եվս մեկ մանդատի համար դատական վեճը շարունակվում է:

Իսկ նոր գումարման Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի կուսակցությունը ընդհակառակը՝ ամրապնդել է մեծամասնությունը` 53 հանրապետական, դեմոկրատները՝ 4: Այս պատկերը թույլ կտա Թրամփին ավելի հեշտությամբ ստանալ Սենատի թույլտվությունը իր թեկնածուների նշանակման հարցում:

Ներկայացուցիչների պալատի խոսնակի աթոռը ակնկալվում է, որ կվերադարձվի դեմոկրատ Նենսի Փելոսիին: Նոր Կոնգրեսի առաջին իսկ աշխատանքային օրվա ընթացքում դեմոկրատները մտադիր են ընդունել դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, սակայն Սենատի հանրապետականներն ու նախագահ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կմերժեն այն, քանի որ փաստաթուղթը չի նախատեսում Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ֆինանսավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG