Մատչելիության հղումներ

Լուվրը 2018-ին այցելուների ռեկորդային թիվ է գրանցել


Փարիզի Լուվրի թանգարանը 2018 թվականին գրանցել է այցելուների ռեկորդային թիվ՝ ավելի քան 10 միլիոն: Այս թիվը շուրջ 25 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։

«Մինչ այս պահը աշխարհի որեւէ թանգարան չի հասել նման արդյունքի»,- հայտարարել է Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեզը:

Թանգարանի այցելուների մեկ երրորդը արտասահմանցիներ են՝ հիմնականում ԱՄՆ-ից և Չինաստանից: Լուվր այցելողների մեծ մասը 30 տարեկանից ցածր են:

Նախորդ ռեկորդը՝ 9.7 միլիոն այցելու, 1793 թվականից գործող թանգարանը սահմանել էր 2012 թվականին, երբ Լուվրում բացվել էր իսլամական մշակույթի բաժին և Լեոնարդո դա Վինչիին ու Ռաֆայելին նվիրված ցուցադրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG