Մատչելիության հղումներ

Իտալիայում Հյուսիսային Կորեայի դեսպանը փորձում է ապաստան ստանալ երրորդ երկրում


Իտալիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատունը
Իտալիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատունը

Իտալիայում Հյուսիսային Կորեայի դեսպանը նոյեմբերից գտնվում է փախուստի մեջ՝ փորձելով իր և ընտանիքի համար ապաստան ստանալ երրորդ երկրում:

Պաշտոնավարումն ավարտելուց հետո 48-ամյա Չո Սոն Ջիլը հրաժարվել է վերադառնալ հայրենիք և այժմ գտնվում է իտալական պետական պաշտպանության ներքո:

Չո Սոն Ջիլը Իտալիայում Հյուսիսային Կորեայի դեսպան էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերին, երբ Հռոմը անցանկալի անձ էր հայտարարել նախկին դեսպանին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքն ընդդեմ Փհենյանի հերթական հրթիռային փորձարկումների։

Հյուսիսկորեական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել դիվանագետի փախուստի լուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG