Մատչելիության հղումներ

6 զոհ Դանիայում երկաթուղային վթարի հետևանքով


Դանիայի երկու մեծ կղզիները միացնող կամրջի վրա այսօր տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 16 ուղևոր վիրավորվել է: Այս տվյալները հաղորդում է Դանիայի ոստիկանությունը:

131 ուղևորներով գնացքը ընթացել է մայրաքաղաք Կոպենհագենի ուղղությամբ, սակայն կամրջի վրա միջադեպ է տեղի ունեցել: Դանիայի երկաթուղային հաղորդակցությունը վերահսկող ընկերությունը ասել է, որ գնացքը բախվել է բրեզենտի նման ինչ-որ բանի, ինչի հետևանքով վթար է տեղի ունեցել: Ենթադրվում է, որ բրեզենտը կարող էր պոկված լինել հանդիպակաց ուղղությամբ շարժվող բեռնատար գնացքի վագոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG