Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի սահմանապահները արցունքաբեր գազ են կիրառել անօրինական միգրանտների դեմ


Մեքսիկա-ԱՄՆ սահմանին ամերիկացի սահմանապահները արցունքաբեր գազ են կիրառել անօրինական միգրանտներին ցրելու համար: Տուժածերի թվում կան կանայք ու երեխաներ, ինչպես նաև լրագրողներ:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոնդուրասից այստեղ հասած մոտավորապես 150 միգրանտներ փորձել են ապօրինի հատել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը: Սահմանապահները հայտարարել են, որ արցունքաբեր գազ են կիրառել ինքնապաշտպանվելու նպատակով, պնդելով, որ միգրանտների շարքերից իրենց վրա քարեր են նետվել: 25 մարդ բերման է ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG