Հունվարի 3-ին Անկարայում տեղ կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի բանակցությունները: Այդ մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, նշելով, որ Իրաքի նախագահը վաղը պաշտոնական այց է կատարելու Թուրքիա:
Հաղորդագրությունում նշված է, որ նախագահները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, դրանք զարգացնելու հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Բարհամ Սալեհը Իրաքի խորհրդարանի կողմից նախագահ է ընտրվել անցած տարվա հոկտեմբերին: