Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում բախումները վերսկսվել են


Կիևը հայտնում է, որ երկրի արևելքում հունվարի 1-ին տեղի ունեցած բախումների հետևանքով մեկ զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են: Պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, որ ռուսամետ անջատականները խախտել են հրադադարը, կիրառելով նաև ականանետեր ու նռնականետեր: Ուկրաինական բանակի պատասխան հարվածներից անջատական ուժերի մեկ զինյալ է սպանվել, չորսը վիրավորվել են:

Ռուսամետ անջատականները Կիևին են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար:

Հակամարտ կողմերը հերթական անգամ պայմանավորվել էին դեկտեմբերի 29-ի կեսգիշերին հրադադար հաստատել:

2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով արդեն շուրջ 10 հազար 300 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG