Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ձերբակալված ամերիկացու հարազատները պնդում են, որ նա անմեղ է


Ռուսաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալված ամերիացու՝ Փոլ Ուիլանի հարազատները պնդում են, որ նա անմեղ է և Մոսկվա էր մեկնել հարսանիքի մասնակցելու:

«Մենք խորապես անհանգստացած ենք նրա անվտանգությամբ, նրա անմեղությունը կասկածներ չի հարուցում, և մենք հավատում ենք, որ նրա իրավունքները կպաշտպանվեն», ֊ ասված է այսօր «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված բաց նամակում:

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը Ուիլանի ձերբակալության մասին հաղորդեց երեկ, թեև այն տեղի էր ունեցել օրեր առաջ: Ըստ ռուս պաշտոնյաների, Ամերիկայի քաղաղացուն լրտեսության մեղադրանք է ներկայացված, ինչի համար նախատեսվում է 10-20 տարվա ազատազրկում:

Զորացրված զինվորականի հարազատները նշում են, թե ամերիկացի դիվանագետները հույս ունեն հանդիպել նրան առաջիկա 72 ժամվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG