Մատչելիության հղումներ

Մագնիտոգորսկում փրկարարները 11 ամսական երեխայի են հանել փլատակներից


Մագնիտոգորսկում փրկարարները 11 ամսական երեխայի են հանել փլուզված շենքի փլատակներից:

Պաշտոնյաների խոսքով, փոքրիկ Վանյան ավելի քան 35 ժամ է անցկացրել բաց երկնքի տակ, և կարողացել է փրկվել, քանի որ եղել է անկողնում՝ տաք վերմակով փաթաթված: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, քննարկվում է նրան Մոսկվա տեղափոխելու հարցը:

Բազմաբնակարան շենքի փլուզումը տեղի էր ունեցել Նոր տարվա շեմին՝ դեկտեմբերի 31-ի վաղ առվոտյան, երբ բնակիչների մեծ մասը քնած էին: Առվազն 8 մարդ զոհվել է, մի քանի տասնյակի ճակատագիրը մնում է անհայտ:

Ըստ նախնական վարկածի, ողբերգությունը տեղի էր ունեցել բնական գազի պայթյունի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG