Մատչելիության հղումներ

Երգիծաբան Զելենսկին իր թեկնածությունն է առաջադրել Ուկրաինայի նախագահական ընտրություններում


Ուկրաինայում մեկնարկել է նախագահական ընտրությունների մրցապաքարը։

Քարոզարշավի առաջին իսկ օրը՝ Նոր տարվա գիշերը, շոումեն, երգիծաբան և պրոդյուսեր Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:

«Այժմ Ուկրաինայի քաղաքացիները երեք ընտրություն ունեն՝ համակերպվել և ապրել, ինչպես մինչ այդ, հեռանալ երկրից, կամ՝ ինչ-որ բան փոխել սեփական ուժերով: Ես ընտրեցի երրորդ տարբերակը», ֊ հայտարարել է Զելենսկին, ով ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունի՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյից հետո:

Ըստ այդ հարցումների, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն երրորդն է հնարավոր թեկնածուների շարքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG