Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ուժի մեջ են մտնում վիճահարույց կենսաթոշակային փոփոխությունները


Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում կենսաթոշակային համակարգում կատարված վիճահարույց փոփոխությունները՝ չնայած հանրային դժգոհությանն ու շարունակական բոողքի ցույցերին:

Կառավարության առաջարկած այդ փոփոխություններով, մասնավորապես, կենսաթոշակի անցնելու տարքիային շեմը բարձրացվում է. տղամարդիկ այսուհետ թոշակի կանցնեն 65 տարեկանից, կանայք՝ 60-ից:

Այսօրվանից ուժի մեջ են մտնում նաև հարկային փոփոխությունները, որոնցով ավելացված արժեքի հարկը հասնում է 20 տոկոսի: Փորձագետները փաստում են, որ սա կարող է հանգեցնել թանկացումների և էլ ավելի խորացնել արևմտյան պատժամիջոցների պատճառով սկսված տնտեսական ճգնաժամը:

Վիճահարույց երկու բարեփոխումներն էլ ընդունվել են ամռանը, երբ Ռուսաստանում անցկացվում էր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG