Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ կարող է «այլընտրանքային ուղի» փնտրել


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, թե իր երկիրը կարող է «այլընտրանքային ուղի» փնտրել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, «եթե ԱՄՆ֊ը հրաժարվի ամբողջ աշխարհի առաջ տված իր խոստումից... և շարունակի ճնշումները և պատժամիջոցները մեր հանրապետության նկատմամբ»։

Հունվարի 1֊ին հեռարձակված ամանորյա ուղերձում Քիմը անդրադարձել է 2018֊ի հունիսին Սինգապուրում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև անցկացված բանակցություններին, դրանք «արդյունավետ» և «կառուցողական» գնահատելով, և պատրաստակամություն հայտնել կրկին հանդիպել Թրամփի հետ «ցանկացած ժամանակ»։

Հունիսին անցկացված բանակցությունների ժամանակ Քիմը և Թրամփը համաձայնություն էին ձեռք բերել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ, սակայն անցած ամիսների ընթացքում այս ուղղությամբ որևէ շոշափելի առաջընթաց չի արձանագրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG