Մատչելիության հղումներ

Թրամփը հաստատակամ է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում


2018 թվականը պատմական ձեռքբերումների տարի էր՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը տարեմուտի ուղերձում:

Հաջողությունների շարքում Դոնալդ Թրամփը նշել է Հյուսիսային Կորեայի հետ սկսված բանակցությունները ապամիջուկայնացման հարցով, Իրանի՝ իր խոսքով, «սարսափելի գործարքից» դուրս գալու որոշումը, ինչպես նաև Ամերիկայի դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ:

Ավանդական ամանորյա ուղերձում Սպիտակ տան ղեկավարը անդրադարձել է նաև Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու իր վիճահարույց որոշմանը, պնդելով, որ հաստատակամ է այս հարցում: ֊ «Մենք պե՛տք է պաշտպանենք Ամերիկայի սահմանները, մեզ այդ պատը պե՛տք է», ֊ ընդգծել է Դոնալդ Թրամփը:

Կոնգրեսի դեմոկրատական ճամբարը իր հերթին պնդում է, թե չի հաստատելու այդ պատի կառուցման համար 5,7 միլիարդ դոլար հատկացնելու՝ նախագահ Թրամփի պահանջը:

Անցած տարեվերջից սկսված այս տարաձայնությունների պատճառով Նահանգների հաջորդ տարվա բյուջեն մինչ օրս չի հաստատվել, մի շարք նախարարություններ մասնակի դադարեցրել են աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG