Մատչելիության հղումներ

Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել


Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տարեվերջյան ուղերձում:

«Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, և հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», ֊ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ֊ի բանաձևերը, ըստ որոնց հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից:

«Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն, յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարևոր է, և մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը», ֊ ասել է Ադրբեջանի նախագահը:

Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիևը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել:

«Հույս ունեմ, որ 2019֊ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել», ֊ ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG