Մատչելիության հղումներ

Մագնիտոգորսկում բազմաբնակարան շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 8֊ի


Մագնիտոգորսկում ութերորդ զոհն է գրանցվել բնակելի շենքի մի մասի փլուզման հետևանքով, տասնյակ մարդկանց ճակատագիրը մնում է անհայտ:

Նախօրեին փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները՝ հավելյալ փլուզումներից խուսափելու համար:

Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել Նոր Տարվա նախաշեմին, ըստ նախնական վարկածի՝ բնական գազի պայթյունից։

Փրկարարական աշխատանքներին հետևելու համար ուրալյան հանքարդյունաբերական քաղաք էր մեկնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նահանգային իշխանությունները Չելյաբինսկում հունվարի 2֊ին սգո օր են հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG