Մատչելիության հղումներ

Մագնիտոգորսկում բազմաբնակարան շենքի փլուզման զոհերի թիվն աճում է, Պուտինը մեկնել է դեպքի վայր


Նոր Տարվա նախաշեմին Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում առնվազն չորս մարդ է զոհվել բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով, որը ենթադրաբար տեղի է ունեցել բնական գազի պայթյունից։

Չելյաբինսկի շրջանային իշխանությունները տեղեկացրել են, որ շտապօգնության աշխատակիցները 10 հարկանի շենքի փլուզման վայրից հիվանդանոցներ են տեղափոխել 7 անձի, այդ թվում 2 երեխաների։

Մագնիտոգորսկի քաղաքապետ Սերգեյ Բերդնիկովը լրագրողներին հաղորդել է, որ այս պահին 38 բնակչի ճակատագիրն անհայտ է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է ուրալյան այս հանքարդյունաբերական քաղաք՝ տեղում փրկարարական աշխատանքներին հետևելու։

1973 թվականին կառուցված այդ շենքում մոտավորապես 1100 մարդ է բնակվում, իսկ փլուզված հատվածում՝ 120 մարդ:

Դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում սուգ է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG