Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 31-ից ԱՄՆ-ն դուրս է գալիս UNESCO-ից


Դեկտեմբերի 31-ից ուժի մեջ է մտնում UNESCO-ից դուրս գալու մասին ԱՄՆ-ի որոշումը:

Այսօրվանից սկսած Վաշինգտոնը անդամավճար չի վճարելու, կորցնում է կազմակերպության հանձնաժողովներում ընտրվելու հնարավորությունը:

ԱՄՆ-ը մտադիր է մնալ դիտորդի կարգավիճակով:

UNESCO-ից դուրս գալու պլանների մասին ԱՄՆ-ը հայտարարել էր նախորդ տարվա աշնանը:

Վաշինգտոնը UNESCO-ին մեղադրում է «հակաիսրայելական կեցվածքի» մեջ: 2011 թվականին Պաղեստինյան ինքնավարությունը դարձել էր UNESCO-ի անդամ: ԱՄՆ-ն դեմ էր այդ որոշմանը և դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը:

UNESCO-ն՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութային հարցերով կազմակերպությունը, հիմնադրվել է 1945 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG