International Federation of Journalists միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն 2018 թվականին ամբողջ աշխարհում 94 լրագրող է զոհվել, որոնցից 84-ը սպանվել են թիրախավորված հարձակումների հետևանքով: Մամուլի համար ամենավտանգավոր երկրներն են Աֆղանստանը (16 զոհ), Մեքսիկան (11 զոհ), Եմենը (9 զոհ):
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում միայն անցած ապրիլին 9 լրագրող սպանվեց ահաբեկչական երկու հարձակումների արդյունքում: Նրանից երկուսը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ էին:
2018-ին ավելի շատ լրագրողներ են զոհվել, քան նախորդ տարի: 2017-ին իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու ժամանակ 82 լրագրող էր զոհվել: