Մատչելիության հղումներ

Մոսկվայում ԱՄՆ-ի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի քաղաքացի է ձերբակալել ու նրա նկատմամբ քրեական գործ հարուցել լրտեսության մեղադրանքով: Այսօր այդ մասին հայտնում է պետական ՏԱՍՍ գործակալությունը, նշելով որ նրան 10-ից մինչև 20 տարի ազատազրկում է սպառնում: Այլ մանրամասներ չեն նշվում:

Մոսկվայում ամերիկացու ձերբակալության մասին հայտարարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հղած ամաորյա շնորհավորական ուղերձից մեկ օր անց:

Իր ուղերձում Պուտինը պատրաստակամություն էր հայտնել շարունակելու երկխոսությունը Վաշինգտոնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG