Մատչելիության հղումներ

Վրաստանում ինքնասպանության փորձ է կատարել զինծառայող Խաչատուր Մանգասարյանը


Ռուսթավիի մեկուսարանը
Ռուսթավիի մեկուսարանը

Վրաստանի քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 29-ին թիվ 17 մեկուսարանի դիտարկման աշտարակի վրա հերթապահելու ժամանակ զինծառայող Խաչատուր Մանգասարյանը հրազենից կրակել իր վրա: Հրազենային վնասվածքները որովայնի շրջանում են:

Նա շտապ վիրահատության է ենթարկվել Ռուսթավիի քաղաքացիական հիվանդանոցում:

Հաղորդվում է, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է:

20-ամյա Խաչատուր Մանգասարյանը պարտադիր զինվորական ծառայության էր զորակոչվել այս տարվա հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG