Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին


ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ, Բուենոս Այրես, 30 նոյեմբերի, 2018թ.
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ, Բուենոս Այրես, 30 նոյեմբերի, 2018թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ «ռուս-ամերիկյան հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության համար»:

Պուտինն ընդգծել է, որ «Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ ամենաընդարձակ օրակարգով բանակցելու համար»:

Ռուսաստանի նախագահը շնորհավորական հեռագիր է հղել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG