Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի նախագահը նամակ է գրել Հարավային Կորեայի նախագահին


Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի նախագահներ Կիմ Չեն Ընը և Մուն Ջե-ինը, արխիվ, 2018թ.
Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի նախագահներ Կիմ Չեն Ընը և Մուն Ջե-ինը, արխիվ, 2018թ.

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինին հասցեագրած նամակում նշել է նոր բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Կիմ Չեն Ընը նաև ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ չի կարողացել մինչև այս տարեվերջ այցելել Սեուլ, թեպետ դրա վերաբերյալ եղել է նախնական պայմանավորվածություն:

Կիմ Չեն Ընը և Մուն Ջե-ինն այս տարվա ընթացքում երեք անգամ հանդիպել են:

Կիմը նաև հունիսին Սինգապուրում պատմական հանդիպում է անցկացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Հյուսիսային Կորեան միջուկային և հրթիռային փորձարկումներ է իրականացրել, սակայն հետագայում Փհենյանի և Վաշինգտոնի պատվիրակներին հաջողվել է մեղմել իրավիճակը և սկսել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով բանակցությունները:

Այդունահդերձ Սինգապուրի հանդիպումից հետո բանակցային գործընթացում առաջխաղացում չկա, քանի որ Հյուսիսային Կորեան պահանջում է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցները չեղարկի նախքան ապամիջուկայնացման մեկնարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG