Արևելյան Ուկրաինայում հակամարտ կողմերը հիմնականում պահպանում են հրադադարը, որն ուժի մեջ է մտել երեկ կեսգիշերին:
2014 թվականի գարնանը Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո Դոնբասի շրջանում սկսվել է պատերազմ, որի ընթացքում այսօրվա դրությամբ զոհվել է մոտ 10 հազար 300 մարդ:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս անջատականները Դոնբասի շրջանում մի քանի անգամ կրակ են բացել ուկրաինացիների դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ չկան:
Մոսկվան հերքում է Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուս անջատականներին սատարելու՝ Կիևի և արևմտյան երկրների մեղադրանքը, մինչդեռ Միջազգային քրեական դատարանը դեռ 2016 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ «Ուկրաինայի արևելքում միջազգային հակամարտություն է Ուկրաինայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև»:
Անցած կեսգիշերին հայտարարված հրադադարը պետք է ուժի մեջ լինի առնվազն մինչև 2019 թվականի հունվարի 9-ը: Այդ օրն ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդն է նշում: Հրադադարը համաձայնեցվել է ԵԱՀԿ-ի միջնորդությամբ: