Մատչելիության հղումներ

Արտաքին գործերի փոխնախարարներ են նշանակվել Արտակ Ապիտոնյանը և Գրիգոր Հովհաննիսյանը


Արտգործնախարարության շենքը Երևանում
Արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Ապիտոնյանը և Գրիգոր Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է արտգործնախարարության լրատվության վարչությունը:

Արտաքին գործերի փոխնախարարներ Կարեն Նազարյանը և Աշոտ Հովակիմյանը երեկ ազատվել էին աշխատանքից և դեսպան նշանակվել Վատիկանում ու Չեխիայում:

Արտաքին գործերի փոխնախարար նշանակված Արտակ Արտակ Ապիտոնյանը ետ էր կանչվել Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Գրիգոր Հովհաննիսյանն էլ մինչ փոխնախարար նշանակվելը եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG