Մատչելիության հղումներ

Անջելինա Ջոլին չի բացառել քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը


Անջելինա Ջոլին այցելում է փախստականների ճամբար, արխիվ
Անջելինա Ջոլին այցելում է փախստականների ճամբար, արխիվ

Աշխարհահռչակ դերասանուհի, Հոլիվուդի աստղ Անջելինա Ջոլին BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե գուցե ինքը մի օր մուտք գործի քաղաքականություն:

Ջոլին մոլորակի առաջնորդներին կոչ է արել օգնել փախստականներին և հակամարտությունների գոտիներում հայտնված կանանց:

43-ամյա օսկարակիր դերասանուհին ասել է, որ ՄԱԿ-ի հետ իր համագործակցությունն ընձեռել է «առանց առաջատարի դերի շատ կարևոր գործեր անելու հնարավորություն», հավելելով, որ գուցե մի օր նաև կփորձի հենց քաղաքական առաջնորդություն կատարել:

Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության բարի կամքի դեսպանն է, բացի այդ՝ առաջնորդում է միջազգային արշավը կանանց նկատմամբ սեռական բռնությունների դեմ:

Ջոլին հարցազրույցում ասել է, որ հարկ է ավելին անել փախստականներին օգնելու և զարգացող երկրներում փախստականներին ընդունող համայնքներին սատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG