Մատչելիության հղումներ

Լոնդոնը հերքել է Ռուսաստանի դեսպանի պնդումը դիվանագետների կազմը վերականգնելու մասին


Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկո, արխիվ
Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկո, արխիվ

Մեծ Բրիտանիան հերքել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանության պնդումն այն մասին, թե կողմերը պայմանավորվել են աստիճանաբար աշխատանքի վերադարձնել Սոլսբերիում հայր և դուստր Սկրիպալների թունավորման սկանդալի առնչությամբ փոխադարձաբար արտաքսված դիվանագետներին:

«Ոչ մի նոր պայմանավորվածություն այս հարցում չկա», - ՏԱՍՍ լրատվական գոործակալությանն ասել է Մոսկվայում Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը:

«Մեր դիրքորոշումը Բրիտանիայում Ռուսաստանի դիվանագետների ներկայության և Սոլսբերիի իրադարձության կապակցությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ անփոփոխ է», - հավելել է խոսնակը:

Այդ հայտարարությամբ Լոնդոնի ներկայացուցիչն արձագանքել է Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի պնդմանը, թե հունվարին Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների առնվազն կեսը կվերադառնա ծառայության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG