Մատչելիության հղումներ

Երևանում երեկ երեկոյան հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Արցախի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Երեկ երեկոյան Երևանում կայացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստանի և Արցախի տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG