Ռուսաստանը 60 կմ արգելապատնեշ է կառուցել Ուկրաինայի հետ սահմանին՝ Ղրիմում, որն ըստ պաշտոնյաների, համալրված է նորագույն՝ ինֆորմացիա փոխանցող խիստ ճշգրիտ ու արդյունավետ սարքավորումներով: Հաղորդվում է, որ դրանց օգնությամբ կարելի է ոչ միայն հեռվից դիտարկել սահմանի երկայնքը, այլև որոշել, թե որ կողմն են շարժվում սահմանախախտները:
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե դեռևս տեղեկություններ է հավաքում նորակառույց պատնեշի վերաբերյալ, և մեկնաբանությամբ հանդես կգա ավելի ուշ: