Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը կշարունակվի մինչև հաջորդ տարի


ԱՄՆ - Սպիտակ տան բակում տեղադրված Ազգային տոնածառը չի բացվում կառավարության մասնակի «անջատման» պատճառով, Վաշինգտոն, 24-ը դեկտեմբերի, 2018թ․
ԱՄՆ - Սպիտակ տան բակում տեղադրված Ազգային տոնածառը չի բացվում կառավարության մասնակի «անջատման» պատճառով, Վաշինգտոն, 24-ը դեկտեմբերի, 2018թ․

Միացյալ Նահանգներում կառավարության ֆինանսավորման մասնակի սառեցումը կշարունակվի մինչև հաջորդ տարի: Երեկ Կոնգրեսի երկու պալատներ էլ նիստ են անցկացրել, սակայն այդպես էլ որևէ քայլ չեն արել հաջորդ տարվա բյուջեն հաստատելու ուղղությամբ:

Փաստաթուղթը տարաձայնությունների պատճառ է դարձել նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած նախապայմանի պատճառով՝ նա պահանջում է Կոնգրեսից ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար, ինչին դեմ են ոչ միայն դեմոկրատները, այլև Հանրապետական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ:

Բյուջետային ճգնաժամի պատճառով անցյալ շաբաթվանից ամերիկյան 15 նախարարություններից 9-ը՝ այդ թվում Պետքարտուղարությունը, Ներքին անվտանգության, Գյուղատնտեսության և Արդարադատության նախարարությունները, մասնակիորեն դադարեցրել են իրենց աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG