Մատչելիության հղումներ

2019-ի սկզբին հնարավոր է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպում


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հնարավոր է՝ հանդիպեն հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է Կրեմլի խոսնակը: «Նախ կբանակցեն երկու երկրների նախարարները, ապա կորոշվի՝ որքանով է նպատակահարմար նախագահների հանդիպումը», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Վաղը Մոսկվայում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների ու պաշտպանության նախարարների հանդիպումը՝ Սիրիայում գործողությունները համակարգելու և համաձայնեցնելու հարցով:

Հանդիպումը տեղի է ունենում Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու՝ նախագահ Թրամփի անակնկալ որոշումից հետո, որի արդյունքում, ակնկալվում է, որ տեղում կմեծանա թուրքական զինուժի ազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG