Մատչելիության հղումներ

«Արսենալ»-ի մարզիչը մեղադրվում է անպատշաճ վարքագծի համար


«Արսենալ»-ի մարզիչ Ունայ Էմերի, արխիվ
«Արսենալ»-ի մարզիչ Ունայ Էմերի, արխիվ

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Լոնդոնի «Արսենալ»-ի մարզիչ Ունայ Էմերիին՝ ոչ պատշաճ վարքագծի, մասնավորապես՝ ջրի շշով երկրպագուներից մեկին հարվածելու համար:

Միջադեպը տեղի էր ունեցել երկու օր առաջ՝ Պրեմիեր լիգայի խաղի վերջին րոպեներին: Իսպանացի մարզիչը անմիջապես ներողություն էր խնդրել՝ հույս հայտնելով, որ դա թույլ կտա խուսափել հավելյալ քայլերից ու տուգանքներից: «Ես հարվածելու մտադրություն չունեի և երկու անգամ ներողություն եմ խնդրել: Հուսով եմ՝ դրանով միջադեպը կավարտվի», - ասել էր նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Հաղորդվում է, որ Ֆուտբոլի ասոցիացիան Էմերիին մինչև հունվարի 2-ը ժամանակ է տվել՝ առաջադրված մեղադրանքին արձագանքելու, իր փաստարկները ներկայացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG