Մատչելիության հղումներ

Չինաստանում երկու մարդ մահվան է դատապարտվել երեխաների վաճառքի համար


Չինաստան - Ոստիկանությունը հսկում է մանկապարտեզի մուտքը, արխիվ
Չինաստան - Ոստիկանությունը հսկում է մանկապարտեզի մուտքը, արխիվ

Չինաստանում դատարանը մահվան է դատապարտել երեխաների վաճառքի համար մեղադրվող երկու քաղաքացիների: Գուանչժոու քաղաքի դատարանը գերագույն պատժի վճիռն ընդունել է երեխաների ապօրինի վաճառքի գործով բացահայտված ավազակախմբի երկու պարագլուխների նկատմամբ:

Դատարանի մեկ այլ վճռով՝ այդ երկու մեղադրյալների գույքն օտարվել է պետության օգտին:

Ավազակախմբից ևս երկու անդամեր դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Խմբի հանցագործությունները բացահայտվել են 2016 թվականին: Վաճառված մանուկներից շատերին դեռ չեն հայտնաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG