Մատչելիության հղումներ

Թրամփը կարող է ամերիկյան ընկերություններին արգելել սարքավորումներ գնել Huawei-ից և ZTE-ից


«Ռոյթերզը», վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ, հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն հունվարին հրամանագիր ստորագրել, որը կարգելի ամերիկյան ընկերություններին սարքավորումներ գնել չինական Huawei և ZTE արտադրողներից:

Ըստ այդ հաղորդումների, Թրամփի հրամանագրի հիմքում «միջազգային արտակարգ իրավիճակներում ԱՄՆ նախագահին տրված լիազորությունների մասին օրենքն» է, որով Սպիտակ տան ղեկավարը կարող է միջամտել առևտրային հարցերին, եթե երկիրը կանգնած է վտանգի առաջ:

«Ռոյթերզը» նշում է, որ չինական ընկերությունների անունը փաստաթղթում չի լինելու, փաստաթուղթը միայն արգելելու է սարքավորումներ ձեռք բերել օտարեկրյա ընկերություններից, որոնք «էական վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը»:

Ավելի վաղ՝ այս տարեսզկբին, ամերիկյան հետախուզությունը չէր բացառել, որ այդ ընկերությունները աշխատում են Չինաստանի կառավարության համար, սարքավորումներն էլ օգտագործվում են լրտեսության մեջ: Huawei-ն ու ZTE -ն հրաժարվել են մեկնաբանություններից: Ավելի վաղ երկու ընկերություններն էլ հերքել էին Պեկինի հետ համագործակցելու մասին մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG