Մատչելիության հղումներ

Արևմտյան փորձագետները Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղում են կանխատեսում


Ըստ առաջատար տնտեսագետների ու ֆինանսական վերլուծաբանների շրջանում «Ռոյթերզի» անցկացրած հարցման արդյունքների, Ռուսաստանի տնտեսության աճի տեմպը հաջորդ տարի կդանդաղի, գնաճը՝ կավելանա:

Ըստ այդ կանխատեսումների, Ռուսաստանի ՀՆԱ-ն 2019-ին կավելանա 1,4 տոկոսով՝ այս տարվա 1,7 տոկոսի փոխարեն:

«Տարին բավական դժվարին է լինելու», - ասել է Renaissance Capital ներդրումային բանկի գլխավոր տնտեսագետ Օլեգ Կուզմինը:

Ռուսաստանի տնտեսական աճը վերջին տարիներին գնալով դանդաղում է՝ նավթի գնանկման, ռուբլու վայրիվերումների և 2014-ին Ղրիմի բռնակցումից հետո Կրեմլի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG