Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը


Մեկնարկել է աշխատանքային այցով Մոսկվա մեկնած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստալիքը րոպեներ առաջ փոխանցեց Պուտինի հայտարարությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների դիամիկան պետք է պահպանել, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ում և այլ միություններում:

Հանդիպման այլ մանրամասներ այս պահին դեռևս հայտնի չեն, ավելի վաղ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոնկրետ խոսք չկար գազի գնի շուրջ բանակցություններց, բայց Փաշինյանն ասել էր՝ զրույցի թեմաներից մեկն էլ դա է լինելու:

Մինչև սահման 150 դոլարով գազը, ըստ պայմանագրի, հայաստանցիներին կարող է հասնել մինչև այս տարեվերջ, հայ-ռուսական պայմանագրի ժամկետը ավարտվում է, ենթադրվում է, որ կարճ ժամկետներում նորի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG