Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ում հյուրընկալել էր երեխաներին


Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հրավերով սոցիալապես խոցելի խմբերի մոտ 300 երեխա էր եկել վարչապետի նստավայր՝ մասնակցելու ամանորյա միջոցառմանը:

Աճպարարներ, ծաղրածուներ, իհարկե Ձյունանուշ, Ձմեռ պապ ու նվերներ՝ սահմանամերձի գյուղերի, մանկատների, հաշմանադամություն ունեցող, քաղցկեղով հիվանդ երեխաների համար:

«Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, որպեսզի ընկերանանք իրար հետ, սիրենք իրար և հաջորդ ողջ տարվա ընթացքում կապ պահենք իրար հետ», - ողջունելով երեխաներին՝ ասաց Աննա Հակոբյանը:

Միջոցառմանը պետք է մասնակցեին նաև ղարաբաղյան պատերազմի զոհերի թոռնիկները, սակայն Աննա Հակոբյանի խոսնակի փոխանցմամբ, երեխաները միջոցառմանը չեն եկել, նվերները: Խոստացան ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Վարչապետի պաշտոնակարի տիկինը իր կրտսեր դուստրերի հետ շրջեց սրահով, սելֆիներ արեց երեխաների հետ, փորձեց պարզել, թե ինչ են ուզել Ձմեռ Պապիկից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG