Ռուսաստանում դատարանը բլոգի խմբագիր Ալեքսանդր Վալովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ շորթման փորձի մեղադրանքով։
Վալովը չի ընդունում մեղադրանքը։
Այժմ արդեն գոյություն չունեցող BlogSochi կայքի գլխավոր խմբագրին Սոչիի Լազարևսկոյե շրջանի դատարանը դատապարտեց երեկ՝ նաև պարտավորեցնելով վճարել 700 հազար ռուբլի (շուրջ 10 հազար դոլար) տուգանք:
Վալովը ձերբակալվել էր հունվարին և մեղադրվում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի անդամ Յուրի Նապսոյից 300 հազար ռուբլի շորթելու փորձի համար։