Այսօր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, զգուշացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Այսօր առանձին շրջաններում, վաղը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, այսօր լեռնային և նախալեռնային շրջաններում, դեկտեմբերի 28-ին ամենուրեք՝ ձյուն, դեկտեմբերի 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում: Դեկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում այսօր և վաղը սպասվում են տեղումներ, վաղը՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 29-31-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: