Մատչելիության հղումներ

Փաշինյանի հայտարարությունը շատ կարևոր է. Բաբայան


Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում կարևորեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արտգործնախարարությունում, ըստ որի՝ առաջիկայում մեծագույն խնդիրը միջազգային հանրության շրջանում Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումն է: «Կարծում եմ՝ շատ կարևոր հայտարարություն էր», - ասաց Բաբայանը:

Արցախցի պաշտոնյան դրական պատասխանեց հարցին՝ իսկապե՞ս կա միջազգային հանրության շրջանում տեղեկացվածության խնդիրը: «Այո, կարծում եմ, որ կա, բայց ես չեմ կարծում, որ միայն հակամարտության կարգավորումը, երբ որ նույնիսկ Փաշինյանն ասում է, դա չի սահմանափակվելու, կարծում եմ, միայն, էսպես, քաղաքական դաշտով, որովհետև նույն Արցախի հետ հարաբերությունների զարգացումը, այն ճանաչելի դարձնելը, տարբեր՝ ոչ քաղաքական նույնիսկ ոլորտներում, արդեն իսկ նպաստելու է խնդրի էության հետ ծանոթացմանը տարբեր երկրներում և տարբեր ատյաններում միջազգային», - ընդգծեց Բաբայանը:

Նրա կարծիքով, այստեղ շատ լայն դաշտ կա աշխատելու, և «ուժերը համախմբելով՝ մեր հայկական, մեծ արդյունքների կարելի է հասնել»։

Հարցին էլ՝ կարելի՞ է ասել, որ նախկինում որոշակի բաց է եղել այդ առումով հայկական կողմից, Դավիթ Բաբայանը արձագանքեց․ - «Գիտե՞ք, իրավիճակն էլ է փոխվում, նոր տեխնոլոգիաներ են զարգանում, նոր մարտահրավերներ են, Ադրբեջանն է նոր որակ հաղորդել իր հակաքարոզչությանը՝ այս ամենը մենք պետք է հաշվի առնենք։ Յուրաքանչյուր ժամանակահատված իր պահանջներն է նաև թելադրում, և շատ լավ կլինի, եթե, կրկնում եմ, այս ամենը տարբեր ուղղվածություններով ընթանա՝ և՛, ասենք, նույն զբոսաշրջիկների մասով՝ գան Արցախ՝ արդեն ճանաչելի է դառնում, և՛ հակամարտությանը, և՛ կյանքին, և՛ ամեն ինչին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG