Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի համաձայնեցումը դեռ շարունակվում է


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում, Աստանա, 8 նոյեմբերի, 2018թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում, Աստանա, 8 նոյեմբերի, 2018թ.

«ՌԻԱ Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, ՀԱՊԿ քարտուղարության մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Զայնետդինովն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի համաձայնեցումը դեռ շարունակվում է:

«Գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը համաձայնեցնելու գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ-երկրի ղեկավարի հետ նրա անձնական հանդիպումների միջոցով: Դեկտեմբերի 12-20-ը Զասը հանդիպել է Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հետ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել թեկնածուին: Հանդիպումը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հետաձգվել է և տեղի կունենա ավելի ուշ», - ասել է Զայնետդինովը:

Դեկտեմբերի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է ունեցել Զասի հետ և ստորագրել է նրան գլխավոր քարտուղար նշանակելու մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG