Մատչելիության հղումներ

ՌԴ ՔԿԾ-ն խնդրում է գործ հարուցել Մորդովիայի բանտում կանանց աշխատանքի ստրկական պայմանների փաստով


Ռուսաստան - IK-14 բանտը Մորդովիայում, արխիվ
Ռուսաստան - IK-14 բանտը Մորդովիայում, արխիվ

Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) դատախազությանն է դիմել Մորդովիայի բանտում կին դատապարտյալների աշխատանքի ստրկական պայմանների վերաբերյալ քրեական գործ հարուցելու խնդրանքով:

Քրեակատարողական ծառայության փոխտնօրեն Վալերի Մաքսիմենկոն երեկ հայտարարել է, որ IK-14 քրեակատարողական հիմնարկի տնօրեն Յուրի Կուպրիյանովը այլ պաշտոնյաների հետ միասին ազատվել է աշխատանքից:

IK-14 այն բանտն է, որտեղ իր ազատազրկման մեծ մասն անցկացրել է ակտիվիստ, Pussy Riot խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան: Վերջինս երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել, համաներմամբ ազատ է արձակվել 2013 թվականի դեկտեմբերին և դրանից ի վեր պայքարում է Ռուսաստանում բանտարկյալների իրավունքների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG