Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոսը կոչ է անում կախված չլինել նյութական արժեքներից


Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երեկ Վատիկանում մատուցել է Ճրագալույցի պատարագ և հավատացյալներին կոչ է արել ընտրել պարզ կենսակերպ ու քիչ կախված լինել նյութական արժեքներից:

Նա դատապարտել է աշխարհում հարուստների և աղքատների միջև առկա հսկայական անջրպետը:

82-ամյա քահանայապետն ասել է, որ «Քրիստոս ծնվել է մսուրում թշվառ պայմաններում, և դա բոլորին պետք է ստիպի մտորել կյանքի բուն իմաստի մասին»:

Ֆրանցիսկոսի փոխանցմամբ՝ Քրիստոսի ծնունդը ցույց է տալիս կյանքի նոր ուղի և սովորեցնում է «ոչ թե կլանել և կուտակել, այլ բաժանել և տալ»:

«Թող յուրաքանչյուր ոք ինքն իրեն հարցնի՝ արդյո՞ք ունի այս նյութական իրերի կարիքը, արդյո՞ք հնարավոր չէ ապրել առանց այս ավելորդությունների, ավելի պարզ կյանքով»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:

Հարավային Ամերիկայում ծնված Հռոմի Պապը աղքատության դեմ պայքարը համարում է իր առանցքային առաքելություններից մեկը:

յսօր Հռոմի Պապը Վատինակում Սուրբ Պետրոսի տաճարի իր պատշգամբից հավատացյալներին դիմել է Urbi et Orbi (Քաղաքին և աշխարհին) Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձով:

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կոչ է արել խաղաղություն հաստատել Սիրիայում, Եմենում, Կորեական թերակղզում, Ուկրաինայում, Վենեսուելայում և Մերձավոր Արևելքում:

«Սուրբ Ծննդյան մաղթանքս եղբայրության մաղթանք է, բոլոր մարդկանց, ազգերի և մշակույթների եղբայրություն»,- ասել է Հռոմի պապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG