Մատչելիության հղումներ

Քաբուլում կառավարական շենքի վրա հարձակման և փոխհրաձգության հետևանքով 29 մարդ է սպանվել


Աֆղանստան - Անվտանգության ուժերը ժամանում են դեպքի վայր, Քաբուլ, 24-ը դեկտեմբերի, 2018թ․
Աֆղանստան - Անվտանգության ուժերը ժամանում են դեպքի վայր, Քաբուլ, 24-ը դեկտեմբերի, 2018թ․

Աֆղանստանի իշխանությունները հայտնում են, որ առնվազն 29 մարդ է սպանվել, երբ զինյալները Քաբուլի արևելյան մասում կառավարական շենք են մուտք գործել, ինչին հետևել է փոխհրաձգությունը։

Ներքին գործերի նախարարության փոխխոսնակ Նասրաթ Ռահիմին հայտնել է, որ 8 ժամ տևած պայքարից հետո շուրջ 350 աշխատողների կյանք է փրկվել շենքում, որտեղ գտնվում են Հանրային աշխատանքների նախարարությունը և այլ պետական գերատեսչություններ:

Ռահիմին լրագրողներին փոխանցել է, որ երեք հարձակվողները սպանվել են անվտանգության ուժերի կողմից, իսկ չորրորդը մահապարտ ահաբեկիչ է եղել, ով պայթյուն է իրականացրել մուտքի մոտ այն ժամանակ, երբ աշխատակիցները երեկ ուշ երեկոյան դուրս էին գալիս շենքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG