Իսլամաբադի հակակոռուպցիոն դատարանը այսօր Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման:
Դատարանի վճռով Շարիֆը մեղավոր է ճանաչվել «Ալ Ազիզա» մետաղագործական կոմբինատի միջոցով փողերի լվացման համար:
Ազատազրկումից բացի Շարիֆը դատապարտվել է նաև 2,5 միլիոն դոլար տուգանքի:
Հակակոռուպցիոն դատարանը վճռի հրապարակումից անմիջապես հետո հրահանգել է կալանավորել նախկին վարչապետին և տեղափոխել Իսլամաբադում գտնվող «Ադիալա» բանտ:
Շարիֆը կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքը` պնդելով, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: