Մատչելիության հղումներ

Դանակով ու էլեկտրաշոկերով բանկ ներխուժած օտարերկրացին ձերբակալվել է. ոստիկանություն


Ոստիկանության շենքը Երևանում
Ոստիկանության շենքը Երևանում

Ոստիկանությունը հաղորդում է, որ այսօր ժամը 10:15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկերով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկերը կիրառել:

Հաղորդագրությունում նշվում է, որ ՊՊԳՎ ծառայողները վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ըստ ոստիկանության, պարզվել է, որ բերման ենթարկվածն Իրանի քաղաքացի, 1982 թ. ծնված Մորտեզա Գհորբան Ջոշոառն է, որը էլեկտրաշոկերի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար է պահանջել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մորտեզա Գհորբան Ջոշոառը ձերբակալված է:

«Պարզվել է նաև, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 21.15-ին, Մորտեզա Գհորբան Ջոշոառը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատուն որպես հաճախորդ էլեկտրահարող սարքով այցելել և գումար է պահանջել դեղատան աշխատակցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Քննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG