Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատախազությունը հարցաքննության է հրավիրել հայտնի դերասաններին Էրդողանին քննադատելու համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքական դատախազությունը պաշտոնական հետաքննություն է սկսել հայտնի դերասաններ Մեթին Աքփինարի և Մուջդեթ Գեզենի դեմ` նախագահ Էրդողանի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների համար:

Դերասանները դեկտեմբերի 21-ին Halk TV ընդդիմադիր հեռուստաընկերության եթերում հայտարարել էին, որ Թուրքիան ժողովրդավարական կառավարության սուր անհրաժեշտություն ունի. - «Հակառակ պարագայում երկրի ղեկավարներին մի օր կարող են գլխիվայր կախել, կամ թունավորել»:

Թուրքական դատախազությունը հայտարարել է, որ Աքփինարը և Գեզենն արդեն հրավիրվել են հարցաքննության: Դատախազությունը դերասանների նկատմամբ ակտիվ գործողությունների է դիմել այս թեմայի շուրջ նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո, որումԹուրքիայի նախագահը նշել էր. - «Դրանքկեղծ դերասաններ են, որոնք ծանր գին են վճարելու այդ ամենի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG