Մատչելիության հղումներ

Կառավարությունը պատրաստվում է «վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը». Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, արխիվ

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Որոշման իմաստն, ըստ Փաշինյանի, այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը:

«Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողն ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ: Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելուն աջակցելու հարցին», - գրել է վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով. - «Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի: Առաջիկայում կարևոր որոշումներ կկայացնենք նաև գործող զինվորականների բնակարանների ձեռքբերման թեմայով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG