Մատչելիության հղումներ

Առնվազն 5 զոհ ու տասնյակ վիրավորներ՝ Սերբիայում ճանապարհային վթարի հետևանքով


Սերբիայի իշխանությունները հայտնում են, որ գնացքի ու դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել: Շուրջ երեք տասնյակ ուղևորներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Ավտոբուսը տեղափոխում էր բարձր դպրոցի աշակերտների: Ըստ նախնական վարկածի՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի սխալի պատճառով:

Պատահարը տեղի է ունեցել Սերբիայի հարավում գտնվող Նիշ քաղաքի մոտ դեկտեմբերի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG