Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 200 անգամ, արձակվել է 2000 կրակոց․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Դեկտեմբերի 16-22-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2 հազար կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG